Հեռավոր Արևելքում ՌԴ-ին տարածաշրջանային ինքնաթիռ է պետք. Պուտին

Հեռավոր Արևելքի պայմաններում, ընդհանրապես, ավիափոխադրումների և լոգիստիկայի պլանավորումը դյուրին գործ չէ՝ հաշվի առնելով տարածաշրջանի վիթխարի տարածքը, նշել է Ռուսաստանի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Հեռավոր Արևելքում ավիափոխադրումների զարգացման համար Ռուսաստանին պետք է տարածաշրջանային ինքնաթիռ, սակայն դրա ստեղծման ժամկետներն անընդհատ փոխվում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Հեռավոր Արևելքի դաշնային շրջանի (ՀԱԴՇ) զարգացման վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր հանդիպման մեկ այլ թեմա վերաբերում է հաղորդակցության բարելավմանը, Հեռավոր Արևելքի և նրա շրջանների միջև տրանսպորտային մատչելիության բարձրացմանը։ Այստեղ առաջնահերթությունների թվում է ավիացիոն փոխադրումների զարգացումը։ Մեզ տարածաշրջանային ինքնաթիռ է պետք, բայց շարունակ հետաձգում ենք մեզ համար այդքան անհրաժեշտ տրանսպորտի տվյալ տեսակի կառուցումն ու շահագործման հանձնելը», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Ավիացիոն փոխադրումների զարգացումը և նոր երթուղիների ձևավորումն առաջնային են Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգի համար, հայտարարել Է Պուտինը:
«Խորհրդակցության ևս մեկ թեմա վերաբերում է հաղորդակցության բարելավմանը, Հեռավոր Արևելքի տրանսպորտային մատչելիության բարձրացմանը և նրա շրջանների միջև կապվածությանը», - ասել Է Պուտինը:
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ դա հեշտ խնդիր չէ՝ հաշվի առնելով Հեռավոր Արևելքի հսկայական տարածքը:
«Այստեղ առաջնահերթությունների թվում է նախ և առաջ ավիացիոն փոխադրումների զարգացումը, քաղաքացիների համար նոր՝ ավելի հարմար երթուղիների ձևավորումը», - ընդգծել է նա:
Սա կարևոր հարթակ է. հայ ուսանողները մասնակցել են «Եվրասիայի առաջնորդները» համաժողովին
Պուտինը նշել է, որ Հեռավոր Արևելքի ուղղություններով օդային փոխադրումների ծավալն անշեղորեն աճում է․ 10 տարվա ընթացքում ուղևորահոսքը կրկնապատկվել է՝ անցյալ տարի կազմելով 10,5 միլիոն մարդ:
Արևելյան տնտեսական համաժողովը տեղի է ունենում սեպտեմբերի 3-6-ին՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում: Sputnik-ը միջոցառման գլխավոր տեղեկատվական գործընկերն է։