Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մասնակցության ձևաչափը դեռ հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի -Sputnik. Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Ի՞նչ ձեւաչափով է լինելու այդ մասնակցությունը` նա չնշեց, ասելով, որ կտեղեկացնեն։
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով։
Միջին ամսական անվանական աշխատավարձը ԱՊՀ–ում. ո՞ր տեղում է Հայաստանը
Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։
Նշենք, որ նախորդ տարի Երևանը բոյկոտել էր Բիշքեկում կայացած նմանատիպ միջոցառումը։