ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայ երիտասարդները երկրորդ տարին է հաղթում են Մոսկվայի հայրենակցի տան և Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի կազմակերպած «Նախագծային արագացուցիչ» ծրագրում։
Այս տարի ծրագրի առցանց փուլին և վարպետության դասընթացներին մասնակցել է 12 երկրից ավելի քան 380 երիտասարդ հայրենակից։ Մոսկվայում անցկացված եզրափակիչ են անցել 70 մասնակից։
Ծրագրի շրջանակում երիտասարդները մասնակցել են գործարար խաղերի, նեթվորքինգների, այցելել վարպետության դասընթացների և նախագծային կառավարման հմտություններ զարգացրել փորձառու խոսնակների և ուսուցիչների ղեկավարությամբ։
«Նման նախագծերը երիտասարդներին հնարավորություն են տալիս աճելու ինչպես անձնապես, այնպես էլ օգնել իրենց երկրների զարգացման հարցում», – պատմել է իր տպավորությունների մասին Օլգա Ռուբենյանը։
Ծրագրի շրջանակում թիմերը ներկայացրել են 15 նախագիծ, որոնք կցանկանային իրականացնել իրենց երկրներում։
Այս տարի հաղթող են ճանաչվել «Յարիլո» (Հայաստան), «Արտադրված է Ղազախստանում» (Ղազախստան) և «Բելչանե» (Մոլդովա) թիմերը։
Հայկական թիմը ներկայացրել է ինտերակտիվ տիեզերական «Գնացի՜նք» փառատոնը, որը նվիրված էր տիեզերք մարդու առաջին թռիչքին։
«Մեր նախագծի նպատակը Հայաստանում ՌԴ հայրենակիցներին հիշեցնելն է, որ հենց Ռուսաստանն է դարձել առաջին տիեզերական տերությունը, որը մինչ օրս զարմացնում է ժամանակակից մշակումներով», – պատմել է Երևանում «Մոսկվայի տան» ներկայացուցիչ Ալինա Սերյոգինան։
«Նախագծային արագացուցիչ» մրցույթի հաղթողներն իրենց նախագծերի համար կազմակերպչական և ֆինանսական աջակցություն կստանան 2025 թվականին։ Ուսուցիչներին, խոսնակներին և մասնակիցներին նաև դիպլոմներ են շնորհվել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Նախագծային արագացուցիչ» մրցույթի հաղթող էր ճանաչվել հայաստանյան «Միդաս» թիմը։ Հուլիսին Երևանում «Մոսկվայի տանը» հայ երիտասարդները ներկայացրել էին «Ռուսաստանի կախարդանքը» 360–աստիճան ինստալացիան։ Ցուցահանդեսի հյուրերը կարողացան դառնալ Ռուսաստանի խորհրդանշական պատմական իրադարձությունների անմիջական մասնակիցներ, VR սաղավարտի միջոցով«հայտնվել» ռուսական հեքիաթներում, ինչպես նաև մասնակցել վարպետության դասերի և դասախոսությունների: