Հայաստանի հրաձգության հավաքականը 20 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Գոհար Հարությունյան
Հայաստանից 9 մարզիկ է մասնակցել Եվրոպայի առաջնությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքական թիմը վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությանը (ԵԱ) 20 մեդալ է նվաճել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Մրցմանը հայ հրաձիգները նվաճեցին 20 մեդալ` 6 ոսկի, 7 արծաթ և 7 բրոնզ: Մարզիկները մրցում էին 2 հեռավորությունից` 10մ և 50մ»,– ասված է հաղորդագրությունում:
Հավաքական թիմը Հայաստան կժամանի սեպտեմբերի 5ին` առավոտյան ժամը 04:00–ին:
Հայաստանից ԵԱ–ին մասնակցել են Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանը, Մարի Ղազարյանը, Անահիտ Սարգսյանը, Աիդա Ազատյանը, Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը, Համլետ Կարենյանը։
Առաջնությունն անցկացվել է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը Չեխիայի Պլզեն քաղաքում։