Հայաստանցի աղջիկը ելույթ կունենա Մոսկվայի «Սպիտակ ձեռնափայտ» փառատոնում

Փառատոնը համախմբելու է տեսողության խնդիրներ ունեցող տաղանդավոր երեխաներին: Սա ամենամեծ ներառական նախագծերից մեկն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանցի Մերի Սանամյանը դարձել է «Սպիտակ ձեռնափայտ» 15-րդ միջազգային բարեգործական հոբելյանական փառատոնի եզրափակչի մասնակից: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։
Մերին բարեգործական փառատոնի գալա համերգին ելույթ կունենա 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Մոսկվայում։ Չնայած ռեկորդային թվով հայտերին՝ նրան հաջողվել է անցնել փորձագիտական ժյուրիի ընտրության փուլը՝ ժողովրդական արտիստ Դիանա Գուրցկայայի գլխավորությամբ, և բարձր գնահատական ստանալ։ Աղջիկը բեմում ռուսական էստրադայի աստղերի հետ ելույթ ունենալու և ոչ պակաս տաղանդավոր հասակակիցների հետ ծանոթանալու հնարավորություն կունենա։
«Հոբելյանական փառատոնը բազմաթիվ անակնկալներ է պատրաստում եզրափակչի մասնակիցների համար, ես և մեր ամբողջ թիմը անհամբերությամբ սպասում ենք հոկտեմբերին, որպեսզի հանդիպենք պատանի աստղերին Մոսկվայում՝ մեծ բեմում»,-ասել է փառատոնի գաղափարի ոգեշնչող Դիանա Գուրցկայան։
Նշենք, որ փառատոնը «Մոսկվա» համերգասրահում կմիավորի տեսողության խնդիրներ ունեցող տաղանդավոր երեխաներին: Այն Ռուսաստանի և մերձավոր արտերկրի խոշորագույն ներառական նախագծերից մեկն է։
«Սպիտակ ձեռնափայտը» տեսողության խնդիրներ ունեցող 5-17 տարեկան երեխաների համար նախատեսված ամենամյա բարեգործական ծրագիր է, որի կազմակերպում է Դիանա Գուրցկայայի «Սրտի կանչով» բարեգործական հիմնադրամը: Այս տարի նախագծի առանցքային գործընկերն է «Արվեստ, գիտություն և սպորտ» բարեգործական հիմնադրամի «Հատուկ հայացք» ծրագիրը։ 2019 թվականին փառատոնը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ 10 տարվա ընթացքում ամենամեծ թվով կույր կամ թույլ տեսողությամբ մասնակիցներ ունենալու համար:
Ինչպես է անցել «Ֆոնտանկա SUP» փառատոնը Սանկտ Պետերբուրգում. լուսանկարներ