Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությունում ևս 4 մեդալ են նվաճել

Գոռ Խաչատրյան
Եվրոպական առաջնությունը անցկացվել է Չեխիայի Պլզեն քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Չեխիայի Պլզեն քաղաքում կայացած խառը վազք մրցաձևի Եվրոպայի առաջնությունում հայ հրաձիգները ևս 4 մեդալ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Թիմային հաշվարկում բրոնզե մեդալակիրներ են դարձել Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը։ Թիմային եռյակը 1086 միավոր է վաստակել։
Նույն մրցաձևում Գոռ Խաչատրյանը դարձել է երիտասարդների չեմպիոն: Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Համլետ Կարենյան եռյակն էլ 1107 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Երիտասարդական առաջնությունում թիմային պայքարում արծաթե մեդալներ են նվաճել Մարի Ղազարյանը, Անահիտ Սարգսյանը և Աիդա Ազատյանը:
Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը
Ովքե՞ր են Հայաստանի ուժեղագույն շախմատիստները. ՖԻԴԵ–ն վարկանիշային նոր ցուցակ է հրապարակել