ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը`արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեության շարունակման անհրաժեշտություն Ադրբեջանը չի տեսնում։
«ՀՀ–ն և ԵՄ–ն պետք է որոշեն` երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները»,– ասել է Խանդանյանը։