Խոսվել է միայն դրա հնարավորության մասին. Մնացական Սաֆարյան

Sputnik
ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում չի բացառել, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը կարող է հանձնվել մասնավոր պահնորդական ընկերության։
«Խոսվել է միայն դրա հնարավորության մասին։ Հավելյալ տեղեկատվություն չկա այս պահին»,– ասել է փոխնախարարը։
Այսպիսով, պաշտոնյան, ըստ էության հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպման ժամանակ քննարկել են հետագա հաղորդակցությունների վերահսկողությունը անվտանգության հարցերով միջազգային մասնավոր ընկերության փոխանցելու հնարավորությունը: