Մեր աշխատողները թերացել են, որի համար կտրվելու են պրեմիաներից. Կարեն Դարբինյան

Sputnik
Օգոստոսի 20-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը 20 մլն դրամով տուգանելու որոշում էր կայացրել։
ՀԷՑ ղեկավարությունն այսօր լրագողներին հայտնել է, որ հանձնաժողովի որոշման հետ հմաձայնել են, չեն բողոքարկել և արդեն վճարել են տուգանքը, բայց ոչ թե 20, այլ 15 մլն դրամի չափով, քանի որ վճարումն արվել է 7 օրվա ընթացքում։
«Մեզ տուգանել են պատշաճ տեղեկատվություն չտրամադրելու համար։ Երկու անգամ հանձնաժողովը մեզ նամակ է գրել։ Երկու անգամ մեր աշխատողնեը թերացել են պատասխանել, որի համր մկպատժվեն, կզրկվեն պրեմիաներից»,– ասել է ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը` մանրամասներ ներկայացնելով ՀԾԿՀ–ի որոշման համար հիմք դարձած դեպքերից։