«Մենք քաղաքականությունից դուրս ենք»,– ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահԿարեն Դարբինյանն այսպես է արձագանքել Sputnik Արմենիան հարցին, թե հոսանքի անջատումների բողոքների ֆոնին իշխանությունները փորձում են էլեկտրական ցանցերի կառավարումը վերցնել «Տաշիր» ընկերությունների խմբից։
Օգտվելով առիթից` Sputnik Արմենիաի լրագրողը նաև հետաքրքրվել է` ի վերջո ինչն է եղել օգոստոսի 31-ին Հայկական ատոմային կայանքի` էներգամատակարարման համակարգից դուրս գալու իրական պատճառը։
«Սեյսմիկ կայունության համար տեղադրված են տվիչներ՝ ատոմակայանն անվտանգ պահելու համար։ Տվիչը բերում է նրան, որ ատոմակայանը ժամանակավորապես սխեմայից դուրս է գալիս, էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարում է, որ պաշտպանված լինի»,– ասել է Դարբինյանը` հավելելով, որ սեյսմիկ տվիչն ակտիվացել է ատոմակայանի տարածքում կայծակի առաջացրած տատանումների հետևանքով։