Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ղեկավարությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պարզաբանումներ է ներկայացրել վերջին շրջանում էլեկտրաէներգիայի հաճախակի դարձած անջատումների վերաբերյալ։
Ըստ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի՝ տարբեր խոշոր հաստատություններ ունեն սեփական էլեկտրատնտեսությունը, որը հիմնականում վատ վիճակում է, չի ենթարկվում համապատասխան զննումների, մինչդեռ այդ ենթակառուցվածքները ենթակա են պարբերաբար նորոգման, կարգաբերման կամ փոխարինման։
«Վթարների մոտ 34 տոկոսն այսօր տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում ՀԷՑ-ի մալուխների վնասման հետևանքով»․-պարզաբանել է Կարեն Դարբինյանը։