Լուրեր

Sputnik
Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի՝ հոկտեմբերին նախանշված գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը քաղաքականությունից դուրս կառույց է եղել, կա և կմնա, Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան շեշտել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։
Ռուսաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։