Անհասկանալի է, թե ինչ է նշանակում ՀՀ քաղաքացիություն, երբ արցախցիներն ունեն ՀՀ անձնագրեր․ Մեսրոպ Առաքելյան

Sputnik
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանի համար անհասկանալի է բռնի տեղահանված արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթաավը, քանի որ բոլոր արցախցիներն ունեն ՀՀ անձնագրեր։
«Փաստացի գործող ՀՀ անձնագիրը փոխարինվում է ՀՀ նոր անձնագրով։ Եվ այս անհասկանալի գործընթացն անհասկանալի է առաջին հերթին արցախցիների համար»,- Sputnik Արմենիայի եթերում ասել է Առաքելյանը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 4300–ը օգոստոսի 30–ի դրությամբ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նրանցից առայժ միայն 2900–ին է Հայաստանի նախագահը քաղաքացիություն շնորհել. երեկ ԱԺ–ում ասել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա նաև հայտնել է, որ արցախցիները հնարավորություն ունեն պարզեցված ընթացակարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու։
Հատկանշական է, որ պետական աջակցության շատ ծրագրերից, այդ թվում բնակապահովման ծրագրից օգտվելու համար Հայաստանի քաղաքացիություն ունենալը պարտադիր պայման է։ Բայց Արցախից տեղահանված մեր հայրենակիցները չեն շտապում Հայաստանի քաղաքացի դառնալ։