Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում Յուրիկ Հովեյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր։
63 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը հաղթեց թուրք Էնես Ուլկուին 2-1 հաշվով։
Նշենք, որ ավելի վաղ 72 կգ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Խաչատրյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ։