Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ20 ԱԱ եզրափակիչ

Եզրափակիչում Խաչատրյանի մրցակիցը կլինի ռուս ըմբիշ, մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն Զաուր Բեսլեկոևը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) դուրս է եկել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության եզրափակիչ:
Կիսաեզրափակչում Աշոտ Խաչատրյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Ռուսլան Նուրուլաևին:
Եզրափակիչ տանող ճանապարհին Խաչատրյանը հաղթանակներ է տարել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Ռոկաս Ցեպաուսկասի(6:1) և չինացի Հու Վենհաոյի(9:4) նկատմամբ:
Եզրափակիչում Խաչատրյանի մրցակիցը կլինի ռուս ըմբիշ, մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն Զաուր Բեսլեկոևը:
Նշենք, որ ըմբշամարտի Մ20աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կավարտվի 8-ին: