Ոսկեպարի մոտակայքում 7 կով է պայթել ականի վրա

Ոսկեպար
Դեպքը տեղի է ունեցել այն տարածքում, որը գտնվում է մեր վերահսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանը։
Նա հավելեց` առաջին անգամ չէ, որ Ոսկեպարում նման դեպք է տեղի ունենում։
«Այսպես կոչված «եռանկյունու» տարածքում է եղել է դեպքը։ Դա այն տարածքն է, որը գտնվում է հիմա մեր վերահսկողության տակ ու վարչապետը առաջարկում էր փոխանակել»,– ասաց նա։
Դեռ հայտնի չէ, թե որքան վնաս են կրել անասնապահները, բայց համայնքի ղեկավարը նշեց, որ հարցը շուտով կքննարկվի։