ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուն Բելգորոդի Գրուզսկոյե գյուղում հարվածել է Սուրբ Նիկոլայ եկեղեցուն։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով հրդեհվել է եկեղեցու գմբեթը։
Ուկրաինական հարվածների հետևանքը
© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Ուկրաինական անօդաչուները հարձակվել են ՌԴ մարզի մի քանի բնակավայրերի վրա։
Ռժևկա գյուղում անօդաչուն հարված է հասցրել ձեռնարկության տարածքին, երկու ավտոմեքենա է վնասվել, մեկն ամբողջությամբ այրվել է։
Ուկրաինական հարվածների հետևանքը
© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։