Թբիլիսիում գնացքը վթարի է ենթարկվել, մահացել են Վրաստանի երկաթուղու աշխատակիցներ

Գնացքներ. Արխիվային լուսանկար
Վթարի դեպքով հետաքննություն է սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Վթարի է ենթարկվել Թբիլիսի-Բաթումի գնացքը, մահացել են «Վրացական երկաթուղի» ընկերության երկու աշխատակիցներ, հայտնել է «Վրացական երկաթուղու» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 3-ին Թբիլիսիում՝ Դիդուբե-Ավճալա խաչմերուկում, ուղևորատար գնացքը բախվել է կառամատույցին: Ընկերության աշխատակիցներն այնտեղ իրականացնում էին պլանային աշխատանքներ։
Այս պահին դադարեցվել է Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ գնացքի երթևեկությունը:
Միջադեպի հետաքննություն է անցկացվում։
Հայաստանից Վրաստան մեկնող գնացքների չվացուցակում փոփոխություններ չկան` վրացական երկաթուղիներում՝ Թբիլիսիի հատվածում տեղի ունեցած միջադեպի պատճառով, Sputnik Արմենիային հայտնեցին ՀԿԵ-ից։