ՌԴ Պետդումայում առաջարկում են խիստ պատժել միգրանտներին ապօրինի քաղաքացիություն տալու համար

Միգրացիոն ծառայության աշխատակից
Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ներկայացվել է Պետդումայի պատգամավորների քննարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Արդար Ռուսաստան – Հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն առաջարկել է 7 տարվա ազատազրկմամբ քրեական պատասխանատվություն սահմանել միգրանտներին ժամանակավոր կացության, ՌԴ քաղաքացիության թույլտվություն ապօրինի տրամադրելու համար։ Այս մասին RT–ին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Առաջարկում եմ քրեական պատասխանատվություն սահմանել միգրանտներին կացության իրավունքի և Ռուսաստանի քաղաքացիության ապօրինի տրամադրման գործունեության կազմակերպման համար։ Պատիժը` մինչև հինգ տարվա ազատազրկում, եթե քաղաքացին ինքնուրույն է կատարել հանցագործությունը` առանց այլ անձանց ներգրավելու», – հայտարարել է Միրոնովը։
Նա նաև նշել է, որ եթե հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա առաջարկվում է ազատազրկման առավելագույն ժամկետը հասցնել յոթ տարվա՝ պատժին ավելացնելով մինչև 500 հազար ռուբլի տուգանք:
ՌԴ ՆԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանում շուրջ 630 հազար ապօրինի միգրանտ կա։
Գործընթացը նահանջել է. դիվանագետը` ՀՀ քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ արգելելու մասին