ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հերացի փողոցում պարեկները սեպտեմբերի 2-ին ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա բնակչի՝ կողոպուտ կատարելու և թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ երիտասարդը տարբեր վայրերից գողություններ է կատարել։ Ձերբակալվելուց մոտ կես ժամ առաջ Աբովյան փողոցի մի սուպերմարկետից բացահայտ հափշտակել էր խմիչք ու դիմել փախուստի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են և՛ խմիչքը, և՛ մոխրացած հետքերով կաթուցիչ:
Նույն երիտասարդը սեպտեմբերի 1-ին էլ Տերյան փողոցի գեղեցկության սրահի սեղանի վրայից գողացել էր նոթբուք և ոչ թանկարժեք մետաղից յոթ մատանի: Նույն օրը երեկոյան էլ Մոսկովյան փողոցի գրասենյակներից մեկից գողացել էր փող և պտուտակահան:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: