ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան ժամը 11։15-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Գեղարդ, Գողթ, Գառնի, Հացավան, Գեղադիր, Ջրվեժ (ամառանոցներ) բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Նշվում է, որ պատճառը միջին ճնշման գազատարի խափանումն է։ Այն վնասվել է հողային աշխատանքների ժամանակ։