ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։ Փորձեցինք մեր տեղեկությունները ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն այնտեղ առայժմ չեն մեկնաբանում։
Մեր տեղեկություններով՝ Դարբինյանին ու Աբովյանին ձերբակալելուց առաջ նրանց աշխատասենյակում խուզարկություններ են անցկացվել։ Քրեական վարույթն առնչվում է ապօրինի շինթույլտվությունների հետ։