ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրվել են ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին. Պուտինի օգնական

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը
Հրավիրվել են նաև այն երկրների առաջնորդները, որոնք ազդեցիկ ինտեգրացիոն ասոցիացիաներ են ղեկավարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
«Բացի 9 անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները», - ասել Է Ուշակովը։
Հրավիրվել են նաև այն երկրների առաջնորդները, որոնք ազդեցիկ ինտեգրացիոն ասոցիացիաներ են ղեկավարում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում:
«Բնական է, որ հրավիրված են նաև շատ երկրների առաջնորդներ, որոնք հավակնում են անդամակցել կազմակերպությանը կամ ինչ–որ այլ ձևաչափով գործակցել ԲՐԻԿՍ–ում», - ասել Է Ուշակովը:
Նշենք, որ 2006 թվականին հիմնադրված կազմակերպության կազմում ընդգրկված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, ՀԱՀ-ը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն:
Հունվարի 1-ից կազմակերպությունը մեկ տարով նախագահում է Ռուսաստանը։
Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել. ԶԼՄ