ՀՀ քաղաքացիություն է ստացել 2900 ԼՂ-ից բռնի տեղահանված․ Արմեն Ղազարյան

Sputnik
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 4300–ը օգոստոսի 30–ի դրությամբ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տվյալով մոտ 2900–ին Հայաստանի նախագահն արդեն քաղաքացիություն է շնորհել։
Արմեն Ղազարյանը մանրամասնել է, թե ինչպես կարող են Արցախի մեր հայրենակիցները պարզեցված ընթացակարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն։