Աշխարհատնտեսական վեկտորը փոխվում է արևմուտքից դեպի BRICS. Աղասի Թավադյան

Sputnik
Թուրքիայի իշխանությունները BRICS-ին միանալու հայտ են ներկայացրել։ Ասոցիացիայի ընդլայնման հարցը կարող է քննարկվել BRICS-ի առաջիկա գագաթնաժողովում, հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Տնտեսագետների կանխատեսմամբ` BRICS -ը առաջիկա տասնամյակներին լուրջ հավակնություն ունի գերիշխող դիրք զբաղեցնել համաշխարհային տնտեսության մեջ։
Շատ մասնագտներ այն նույնիսկ դիտարկում են որպես G7-ի այլընտրանք։ BRICS-ին Թուրքիայի անդամակցության մասին խոոսակցությունը նոր չէ, նախագահ Էրդողանն անձամբ է տնտեսական հարթակին միանալու ցանկություն հայտնել դեռևս 2018-ին, բայց ակտիվ քննարկումներ, համենայնդեպս` հրապարակային, այս ընթացքում չեն եղել։ Եթե Թուրքիայի հայտը բավարարվի, ապա այն կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը կմիանա BRICS-ին:
Ինչով է պայմանավորված Թուրքիայի հետաքրքրությունը Ռուսաստանի և Չինաստանի գլխավորությամբ գործող տնտեսական հարթակի նկատմամբ, հարցը Sputnik Արմենիան ուղղել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աղասի Թավադյանին։