Իրավական ոլորտում հայ-ամերիկյան գործակցության մեջ արժանապատվության ոտնահարման խնդիր կա. Թաթուլ Պետրոսյան

Sputnik
Անցած շաբաթ ուժային կառույցներում հայ-ամերիկյան ակտիվացած կապերի ևս մեկ դրսևորում էր Ամերիկայի հետաքննությունների դաշնային բյուրոյի ` FBI-ի, Հայաստանում և Վրաստանում նորանշանակ իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակության այցն ու հանդիպումները հայաստանցի պաշտոնյաների հետ։
Հայ-ամերիկյան գործակցությունը տարբեր ոլորտներում նորություն չէ. ամերիկյան օգնությունները նույնիսկ ավելի են եղել, քան պարեկային ծառայության ներդրման համար 16 միլիոն դոլարը, բայց այսօր տեղի ունեցող գործընթացներում արդարադատության Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան արժանապատվությունը ոտնահարելու խնդիր է տեսնում։