Զորամասի պահպանության տեղամասում զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ

Զինվորական գլխարկ
Քննություն է ընթանում դեպքի հանգամանքները պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: