Սլավոնական համալսարանում բացվել է ղրիմցի լուսանկարիչ Ալեքսանդր Կադնիկովի ցուցահանդեսը

Ալեքսանդր Կադնիկով
Այս տարի լուսանկարչի աշխատանքներն արդեն ցուցադրվել են Երևանում և Գյումրիում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական համալսարանում բացվել է լուսանկարիչ Ալեքսանդր Կադնիկովի «Ղրիմի մարդիկ. մինչև և հետո» խորագրով անհատական ցուցահանդեսը: Բացմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Ռուսաստանի դեսպանատան երրորդ քարտուղար Դենիս Նազարովը: Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանում Ռուսական տան Telegram–յան ալիքում։
Ղրիմցի Կադնիկովի աշխատանքները հարյուրավոր անգամներ հայտնվել են աշխարհի հեղինակավոր ամսագրերի շապիկներին։ Լուսանկարիչն ինքը նշում է, որ հենց ղրիմցիները և նրանց ճակատագրերն են իրեն ոգեշնչում խորաթափանց դիմանկարներ ստեղծելու գործում: Այս ցուցահանդեսի մի մասը նվիրված է Ղրիմի հայ համայնքին և հայկական ժառանգությանը:
Սլավոնական համալսարանում բացվել է ղրիմցի լուսանկարիչ Ալեքսանդր Կադնիկովի ցուցահանդեսը
«Ռուսաստանին և Հայաստանին միավորում են ոչ միայն դարավոր պատմությունն ու մշակութային արժեքները, այլև Ղրիմը՝ երկու ժողովուրդների շփման գլխավոր կետերից մեկը։ Թերակղզու ամենամեծ համայնքներից մեկը հայկականն է, որը մշակութային և ազգային առումով ակտիվ է և նկատելի: Ստեղծելն ու արարելը հայ ժողովրդի արյան մեջ են և յուրահատուկ աուրա են ստեղծում։ Իմ հայ ընկերները՝ նկարիչներ, բանաստեղծներ, արտիստներ, առանձնանում են հարավային այդ խառնվածքով։ Աստված բոլորիս տա՛ ընկալում, որ «բարգավաճումը միասնության մեջ է», ինչպես գրված է Ղրիմի Հանրապետության զինանշանի վրա», - ասում է Կադնիկովը։
Ալեքսանդր Կադնիկովը 40 տարվա փորձ ունեցող լուսանկարիչ է։ Ծնվել է 1967 թվականին Սիմֆերոպոլում։ 1985թ. ավարտել է ուսումնարանի «լուսանկարչություն» բաժինը: Կազմակերպել և մասնակցել է շուրջ 200 նախագծերի Ռուսաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Սլովակիայում: 132 գրքերում զետեղված լուսանկարների հեղինակ է: Թողարկել է երեք անհատական լուսանկարչական ալբոմ: