Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել Սկուչնոյե բնակավայրը. ՌԴ ՊՆ

Հրետանի
Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ռուսական բանակի հարձակողական գործողությունների ընթացքում ուկրաինական կողմն ավելի քան 470 զինծառայող է կորցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են ԴԺՀ–ի Յասինովատովսկի շրջանի Սկուչնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ–ում նշել են նաև, որ ռուսական բանակի հարձակողական գործողությունների ընթացքում ուկրաինական կողմը 475 զինծառայող է կորցրել, ոչնչացվել է «Կոզակ» մարտական զրահամեքենա, ինչպես նաև 3 պիկապ, 152-մմ «Մստա–Բ» և 122-մմ Դ–30 հաուբիցներ։
Հիշեցնենք, որ ԴԺՀ–ում մեկ օր առաջ ազատագրվել էին Վիեմկա և Պտիչիե գյուղերը։