ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Կաշառակերության գործով գլխավոր դերակատար, Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Վալերի Մումինջանովը ձերբակալվել է Վորոնեժում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ–ն հայտնել էր, որ կաշառակերության գործ է հարուցվել Լենինգրադի ռազմական օկրուգի փոխհրամանատար Վալերի Մումինջանովի նկատմամբ:
Աղբյուրը նշում է, որ գեներալ Վալերի Մումինջանովի կալանավորման հարցը պարզ կդառնա սեպտեմբերի 3–ին Մոսկվայում:
Հետաքննության վարկածով՝ գեներալ–մայորը, լինելով ՌԴ պաշտպանության նախարարության ռեսուրսային ապահովման դեպարտամենտի ղեկավար, նպաստել է 1,5 մլրդ ռուբլու համազգեստի մատակարարման (այդ թվում նաև՝ հատուկ ռազմական գործողության գոտի) պայմանագրերի կնքմանը։ Այդ նպատակով նա ավելի քան 20 մլն կաշառք է ստացել։