Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մոտ 30 արկ է արձակվել. ՑԱԽԱԼ

Իսրայել. Արխիվային լուսանկար
Տուժածների մասին իսրայելական բանակը չի հայտնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի տարածքից Իսրայելի հյուսիսում գտնվող Գալիլեայի շրջանի ուղղությամբ արձակված մոտ երեսուն արկ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ Արևմտյան Գալիլեայի շրջանում հնչած օդային տագնապի ազդանշանից հետո հայտնաբերվել է Լիբանանից արձակված մոտ երեսուն արկ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բանակի մամուլի ծառայությունից նաև հավելել են, որ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացել:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։