Խարդախության նոր ձև․ սոցցանցերում վարորդական իրավունքի վկայական են «վաճառում»

Ոստիկանությունը զգուշացնում է, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ խաբեության զոհ են դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Սոցիալական ցանցերում խարդախության նոր տեսակ է տարածվում, գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական են առաջարկում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ զգոն լինել, խուսափել ապօրինություններից ու չդառնալ խաբեության զոհ։
Ըստ հաղորդագրության՝ խարդախության այս տեսակը մասնավորապես Telegram-ում և Tiktok-ում է տարածվել։
Նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։