«Հըզբոլլահ» շարժումը հայտնել է Իսրայելի բանակի 9 դիրքերի վրա հարձակման մասին

«Հըզբոլլահի» մարտիկներ
«Հըզբոլլահը» հրթիռային հարվածներ է հասցրել նաև այն շենքերին, որոնք օգտագործում էին իսրայելցի զինվորականները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկներն այսօր առավոտից հարձակվել են Իսրայելի բանակի 9 դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում հրթիռակոծման են ենթարկվել իսրայելական բանակի հենակետերը Մանարա, Զեբդին բնակավայրերում՝ օկուպացված Շեբաայի ֆերմաներում և Կաֆեր Շուբայի բարձունքներում։
Բացի այդ, «Հեզբոլլահի» մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել մի շարք սահմանամերձ բնակավայրերի շենքերին, որոնք օգտագործում էին իսրայելցի զինվորականները:
Միևնույն ժամանակ, շարժման մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանի մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ Նակուրա քաղաքում մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։