ՀՕՊ համակարգն աշխատել է Բելգորոդի վրա, ուղիղ հարված է հասցվել սոցօբյեկտին. մարզպետ

Բելգորոդի հրթիռակոծության հետևանքները
Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հավելել է նա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ՀՕՊ համակարգը աշխատել է Բելգորոդի վրա, քաղաքում ուղիղ հարվածներ են հասցվել մեկական սոցիալական և մեկական առևտրային օբյեկտի, Telegram ալիքում հայտնել Է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Ավելի վաղ շրջանում հրթիռային վտանգ էր հայտարարվել։
Բելգորոդի հրթիռակոծության հետևանքները
«Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա աշխատել է մեր ՀՕՊ համակարգը։ Բելգորոդ քաղաքում ուղղակի խոցումներ կան մեկ սոցիալական և մեկ առևտրային օբյեկտներում։ Տեղի է ունեցել նաև ավտոմեքենայի հրդեհ։ Դուբովոյե գյուղում այրվելէ 2 տուն և 4 ավտոմեքենա։ ԱԻՆ աշխատակիցները զբաղվում են հրդեհի օջախների վերացմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հավելել է նա։