Առանց իրավունքի ինքնորոշման ճանաչման վերադարձն ուղղակի անհնար է․Ստեփանյան

Sputnik
Արցախի անկախության օրվա առիթով այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ են հավաքվել Հայաստանի և Արցախի քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական գործիչներ։
«Չեմ դադարելու խոսել վերադարձի իրավունքի մասին և չեմ դադարելու վերադարձի իրավունքը փոխկապակցել ինքնորոշման իրավունքի հետ, վստահ եմ` առանց իրավունքի ինքնորոշման ճանաչման վերադարձն ուղղակի անհնար է»,-Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։