Իրավապահ համակարգի աշխատակիցները տաքսի են վարում իրենց հիմնական աշխատանից հետո` սոցիալական վիճակից դրդված․Քեյան

Sputnik
Ըստ որոշ լուրերի՝ հայաստանյան իրավապահ և ուժային համակարգի աշխատակիցներ, հիմնական աշխատանքից զատ տաքսի են վարում, փորձելով այդպես լրացուցիչ գումար վաստակել, ինչը օրենքով արգելվում է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ նրանք տաքսի են քշում իրենց հիմնական աշխատանից հետո` սոցիալական վիճակից դրդված։
Քեյանի խոսքով` պետական պատկան մարմիններն ընդամենը կարող են օրենսդրական փոփոխություն անել և օրինակ` նշել, որ այս մարդկանց դեպքում բացառություն կարող է լինել միայն տաքսի ծառայություններ մատուցելը։
«Իրավապահ համակարգի, ուժային կառույցների աշխատակիցների եկամուտներն այնքան ցածր են, որ իրենց մինիմալ ծախսերը շատ հաճախ չեն կարողանում հոգալ։ Նրանք ստիպված` իրենց հիմնական աշխատանքից հետո երկու-երեք ժամով միանում են առցանց տաքսի ծառայություններին»,նշում է Քեյանը։