Եթե հավելվածը լավ մշակված լինի, ապա ուղևորների անձնական տվյալները չեն վտանգվի․Հայրապետյան

Sputnik
Անհատ տաքսի ծառայություն մատուցողները որոնք միացած չեն էլեկտրոնային հարթակներին և զբաղվում են մասնավոր փոխադրմամբ, երեկվանից պետք է տարածքային կառավարման նախարարությունից նախ լիցենզիա ստանան։
Լիցենզիայից հետո պետք է ներբեռնեն Պետեկամուտների կոմիտեի ստեղծած «Ես եմ» մոբայլ հավելվածը ու, հարթակի միջոցով անցնելով նույնականացում, մուտք գործել համակարգ, առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով, ձեռք բերեն հարկ վճարողի հաշվառման համար։
Պատվերը կատարելուց հետո պետք է գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և այն տրամադրել պատվիրատուին՝ նրա նախընտրած առցանց եղանակներից մեկով՝ էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp։
«Եթե հավելվածը լավ մշակված լինի, ապա ուղևորների անձնական տվյալները չեն վտանգվի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը։