Փաշինյանն Ալիևին ըստ էության գործարք է առաջարկել, ինչը վտանգավոր է․Սուրենյանց

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հանդես եկավ հերթական մամուլի ասուլիսով, որի ժամանակ անդրադարձավ հիմնականում Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացներին ու մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին։
«Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։ Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց խաղաղության պայմանագիրն է։ Ինչու՞ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները».-մանրամասնել էր վարչապետը։
Փաշինյանը դրական և արդյունավետ գնահատեց Երևանի ու Բաքվի միջև շփումների երկողմ ձևաչափը, նշելով, որ միջնորդների ներգրավումը կարող է լինել միայն կոնկրետ իրավիճակներից ելնելով։
«Փաշինյանն Ալիևին ըստ էության գործարք է առաջարկել, ինչը վտանգավոր է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։