2 հայ ըմբիշ կպայքարեն բրոնզե մեդալի համար ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. Արխիվային լուսանկար
Արամայիս Հարությունյանն ու Յուրա Հովեյանն իրենց կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերի 3-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում ըմբիշներ Արամայիս Հարությունյանը (130 կգ) և Յուրա Հովեյանը (63 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Արամայիս Հարությունյանը համառ պայքարում կիսաեզրափակչում պարտվեց Ասիայի գործող չեմպիոն իրանցի Աբալֆազլ Ֆաթիթազանգիին (1:2):
Իսկ Յուրա Հովեյանը կրկին համառ պայքարում պարտվել էր ԱՄՆ-ից Օտտո Բլեյքին։ Խաղի ավարտից վայրկյաններ առաջ, պարտվելով 2:3–ով, Հովեյանը որոշեց օգտագործել Մալխաս Ամոյանի տեխնիկան, սակայն անհաջող։ Բլեյքը վաստակեց ևս չորս միավոր և հաղթեց 7:2 հաշվով:
Նշենք, որ Հարությունյանն ու Հովեյանն իրենց կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերի 3-ին։