«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում արձանագրվել են հայկական մուֆլոններ

Կարմիր ցուցակի չափորոշիչներով` հայկական մուֆլոններ ենթատեսակը գնահատվում է որպես վտանգված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի տարածքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայկական մուֆլոնը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «վտանգված»։
Ենթատեսակը` վտանգված. «Զանգեզուր» արգելավայրում հայկական մուֆլոններ են նկատվել