ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապիկյանը Վրաստան է մեկնել երկրի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով։
Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հուլիսի 12–ին։ Այցի շրջանակում Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2024 թվականի համագործակցության պլանը։