Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն ազատագրել է Դոնեցկի Պտիչյե և Վիեմկա բնակավայրերը

Հաղորդվում է նաև Կալինովո, Ձերժինսկ, Գրոդովկա, Դիմիտրով, Լեոնիդովկա, Միխայլովկա, Նիկոլաևկա և Սելիդովո բնակավայրերի շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի յոթ բրիգադների պարտության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները հատուկ գործողության ընթացքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ևս երկու բնակավայր՝ Պտիչյեն և Վիեմկան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն իրենց ակտիվ գործողությունների շնորհիվ ամբողջությամբ ազատագրել են ԴԺՀ Պտիչյե բնակավայրը և շարունակում են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը։ Հարավային ստորաբաժանումների հաջող գործողությունների արդյունքում ազատագրվել է Վիեմկա բնակավայրը»,– նշել են ՊՆ–ից:
Հաղորդվում է նաև Կալինովո, Ձերժինսկ, Գրոդովկա, Դիմիտրով, Լեոնիդովկա, Միխայլովկա, Նիկոլաևկա և Սելիդովո բնակավայրերի շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի յոթ բրիգադների պարտության մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Կիրովո բնակավայրը:
ՌԴ ԶՈւ–ն ԴԺՀ–ում վերահսկողության տակ է առել Նիկոլաևկան և ԼԺՀ–ում` Ստելմախովկան. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: