Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ավելացումը սադրիչ բնույթ է կրում. ՌԴ ՊՆ

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Բունդեսվերի զինծառայողների տեղակայման համար Լիտվայի կողմից ռազմաբազայի կառուցման մեկնարկի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի և նրա երկրների ռազմական ներուժի աճը սադրիչ բնույթ է կրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել են ՌԴ ԱԳՆ-ից` մեկնաբանելով Լիտվայում ռազմաբազայի կառուցումը, որտեղ պետք է տեղակայվեն Բունդեսվերի զինվորները։
«Մենք մշտապես ընդգծում ենք, որ ՆԱՏՕ-ի և նրա անդամ երկրների ակտիվության և ռազմական ներուժի ավելացումը ռուսական սահմանների մոտ սադրիչ բնույթ է կրում։ Դա վերաբերում է նաև լիտվական տարածքում Բունդեսվերի բրիգադի նախատեսվող տեղակայմանը, որի համար ռազմաբազաներ են կառուցվում»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Լիտվայի կողմից ռազմակայանի կառուցման մեկնարկի մասին, որտեղ մինչև 2027 թվականի վերջ Բունդեսվերի 4000 զինվոր պետք է տեղակայվի։
ՆԱՏՕ-ի ավելի քան 500 հազար զինվորական գտնվում է բարձր պատրաստականության վիճակում. պաշտոնյա