Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Իտալիայում Կիևին ԶՀՀ-ների փոխանցման ուշացումը բացատրել են արձակուրդային շրջանով

Կրոզետտոն նշել է, որ ռուսական, չինական և իրանական ձեռնարկություններն անդադար աշխատում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն Կիևին զենիթահրթիռային համալիրների փոխանցման ուշացումը բացատրել է արձակուրդներով և հանգստյան օրերով։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։
«Ես կռվում եմ իտալական ընկերությունների հետ, որովհետև պետք է Ուկրաինային հասցնել Samp-T համալիրը, իսկ ընկերությունը, որը պետք է այն նախապատրաստեր, արձակուրդ է գնացել, շաբաթ-կիրակի չի աշխատում, երեկոյան` նույնպես»,-նախարարի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Միաժամանակ Կրոզետտոն նշել է, որ ռուսական, չինական և իրանական ձեռնարկություններն անդադար աշխատում են:
Հունգարիան հավանություն չի տվել Կիևին առանց երաշխիքների 500 մլն եվրոյի զենք հատկացնելուն
Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հայտարարել էր` Իտալիան դեմ է, որ ուկրաինական զորքերին փոխանցված արևմտյան զենքով հարվածներ հասցվեն Ռուսաստանի խորքերին։