ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Երեք հայ շախմատիստ արծաթե մեդալներ են նվաճել Պրահայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Յոթ շախմատիստներ ընդգրկվել են իրենց տարիքային խմբերի առաջին հնգյակներում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան), Բենիկ Աղասարովը (մինչև 16 տարեկան) և Արսեն Դավթյանը (մինչև 18 տարեկան):
Անի Նահապետյանը (մինչև 14 տարեկան), Սոֆյա Բաղրամյանը (մինչև 8 տարեկան) զբաղեցրել են չորրորդ տեղը:
ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան) 5-րդն է: Մինչև 14 տարեկան աղջիկների խաղում 5-րդ տեղն է զբաղեցրել Սոնա Կրկյաշարյանը: