Աջարիայի հայկական հետքը. ի՞նչն է հայերին գրավում Բաթումում

Բաթումիի կենտրոնական զբոսայգին
Ամռանն ու Ամանորին հայերը Վրաստան շատ են այցելում։Ամռանը զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են Աջարիան։
Sputnik
Զբոսաշրջիկներ ներգրավվելու համար Հայաստանըհինգ թիրախային երկրներից մեկն է, որի հետ աշխատում է Աջարիայի զբոսաշրջության և առողջարանների դեպարտամենտը:Այս մասին մեդիա տուրով Հայաստանից Աջարիա մեկնած լրագրողներին և բլոգերներին ասել է դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Միխեիլ Կոպլատաձեն։
Նա նշում է` հայ զբոսաշրջիկներին ամենից շատ հետաքրքրում է ծովային հանգիստը, բայց իրենք փորձում են ամեն ինչ անել, որ հայերը ծանոթանան ամբողջ Աջարիայի հետ։
«Զբոսաշրջիկների թվի դինամիկան Հայաստանից դրական է, և մենք հույս ունենք, որ երկուստեք կպահպանենք այն», – ասում է Կոպլատաձեն:
Վրաստանում նկատել են` հայ զբոսաշրջիկներին ավելի շատ գրավում են այն վայրերը, որտեղ հայկական հետք կա։ Sputnik Արմենիան առանձնացրել է մի քանի վայր, որտեղ հայերը կգտնեն իրենց հաճելի պատմություններ։
Հայկական հետքը Բաթումում
·Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ հայկական եկեղեցին գտնվում է Բաթումի կենտրոնում։ Եկեղեցու սկզբնական տարբերակը եղել է փայտե, կառուցվել է 1873 թվականին, 12 տարի անց այն ապամոնտաժվել է, և տեղում կառուցվել է քարե տաճար։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքում գործել է պլանետարիումև միայն 1992 թ–ին` ԽՍՀՄ փլուզումից հետո, պլանետարիումըտեղափոխել են Բաթումի պետական համալսարան, իսկ հայկական եկեղեցում վերականգնվել է ժամերգությունը։ Պատարագների այստեղ այցելում են ինչպեստեղի հայերը, այնպես էլ հայաստանցի զբոսաշրջիկները։
Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ հայկական եկեղեցին Բաթումում
Հայերի մյուս սիրելի վայրը Բաթումի կենտրոնական զբոսայգին է։ Հենց այստեղ է գտնվում քաղաքի ամենահայտնի լուսաձայնային շատրվանը։ Պարզվում է` այս շատրվանի կառուցման աշխատանքներում նույնպես հայերի «մատը խառն է»։
Խորհրդային Միության տարիներին առաջին լուսաձայնային շատրվանը կառուցվել է Երևանում, հենց դրա համար են հայ մասնագետներին կանչել Բաթում` օգնելու կառուցել իրենց շատրվանները։ Բաթումի շատրվանները թվով 5-րդն էին և մեծությամբ երկրորդը ԽՍՀՄ-ում` Երևանից հետո։
Բաթումի շատրվանները
Աջարիայի ամենահայտնի ու ամենաերաժշտական շատրվանները հայ մասնագետները կառուցել են գրեթե մեկ տարում։ Ամբողջ նախագիծը հարակից տարածքներիբարեկարգման և շատրվաններիկառուցման հետ միասին արժեցել է 1 միլիոն ռուբլի։ Բաթումի շատրվաններինախագծի իրականացման համար կոլեկտիվը 1978 թվականին դարձել է գիտության և տեխնիկայի պետական մրցանակի դափնեկիր։
Երրորդ պարտադիր այցելության վայրը Խարիտոն Ախվլեդիանիի անվան Աջարիայի պետական թանգարանն է։ Հնագիտական, կենսաբանական, բնապահպանական ու պատմական մոտ 180 հազար եզակի ցուցանմուշների կողքին կան նաև հայերի համար հատուկ հետաքրքրություններ ներկայացնողները։ Օրինակ` 17-րդ դարից պահպանված հայերեն ձեռագրերն ու Աստվածաշունչը։Թանգարանում ցուցադրված է նաև հայ հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքներից մեկը:
Բաթումի թանգարանում պահվող հայերերն Աստվածաշունչը
«Ամռանն այստեղ շատ հայեր են գալիս, ու բոլորը մեկ մարդու պես շտապում են վերև` տեսնելու Այվազովսկու կտավը»,– պատմում է թանգարանի էքսկուրսավարը:
Հովհաննես Այվազովսկու կտավը Բաթումում
·Եվ վերջապես` վերջին վայրը, որտեղ շատ են այցելում հայ զբոսաշրջիկները, բայց որը «զարմանալիորեն» հայերի հետ ոչ մի կապ չունի, Բաթումի բուսաբանական այգին է։
Այն հիմնադրվել է 1912 թվականին։ Տարածքն ավելի քան 100 հա է, որտեղ այս պահին ավելի քան 5000 տեսակի բույսեր են աճում։
Բաթումի բուսաբանական այգին
Բուսաբանական այգին բաժանված է 21 գոտիների և 12 երթուղիների, որոնցով կարելի է շրջել մի ամբողջ օր ու չհասցնել ուսումնասիրել այգին ամբողջությամբ։
Այստեղ այնքան շատ հայերեն լինում, որ զբոսաշրջիկներին տեղափոխող մեքենայի վարորդը հայերեն է խոսում, ավելին` հայերեն հանելուկ է հորինել և շտապում ստուգել հայ հյուրերի գիտելիքները։
Նշենք, որ Վրաստանն ավանդաբար ամենաշատ այցելվող երկրներից մեկն է հայերի համար, հատկապես` ամռանն ու Ամանորին։ Ու եթե Ամանորին բոլորը շտապում են Թբիլիսի, ապա ամռանը զբոսաշրջիկների հոսքը հենց դեպի Աջարիա է։