ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ Կիրովո բնակավայրը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
««Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողություններով ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կիրովո բնակավայրը և շարունակում են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը», — նշել են գերատեսչությունում:
Կիրովոն (Պիվնիչնոե) Ձերժինսկի արևելյան արվարձանն է, մտնում է քաղաքային ագլոմերացիայի կազմի մեջ։ Այս բնակավայրի վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա հետագայում վերցնել Ձերժինսկը, որը 2014-ից դարձել է Ուկրաինայի զինված ուժերի հզոր ամրավայր՝ զարգացած երկաթուղային ցանցով։