ՌԴ–ում ուժայիններն ամռանը 90-ից ավելի ընդհատակյա զինագործական արհեստանոցներ են հայտնաբերել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ
ԱԴԾ-ից նշել են, որ առգրավվել է 586 հրազեն և ավելի քան 467 կիլոգրամ պայթուցիկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ուժայիններն այս ամառ գրեթե երեք հարյուր ապօրինի զինագործներ են գտել Ռուսաստանի 51 մարզերում՝ Կալինինգրադից մինչև Սախալին, այդ թվում՝ Մոսկվայում, Ղրիմում։ Ընդհանուր առմամբ դադարեցվել է 92 ընդհատակյա արհեստանոցների աշխատանքը, հայտնում են ԱԴԾ-ից։
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի հետ համագործակցությամբ կանխել է երկրի 51 սուբյեկտներից 288 բնակիչների հանցավոր գործունեությունը, որոնք ներգրավված են զենքի ապօրինի շրջանառության, ինչպես նաևընդհատակյա արհեստանոցներում քաղաքացիական զենքի նմուշների մարտական հատկությունների վերականգնման և դրանց իրացման մեջ», – նշվում է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի տվյալներով՝ առգրավվել է հայրենական և արտասահմանյան արտադրության ապօրինի 586 միավոր հրազեն (այդ թվում՝ գնդացիրներ, ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետեր, հրանետներ, ականներ և նռնակներ), ավելի քան 467 կգ պայթուցիկ նյութեր (վառոդ, տրոտիլ), 96 էլեկտրոդետոնատոր, տարբեր տրամաչափի ավելի քան 153 հազար փամփուշտ:
Ապօրինի շրջանառության, ոչնչացման միջոցների պատրաստման և փոփոխման հետ կապված հակաիրավական գործունեության բացահայտման և կանխման աշխատանքները շարունակվում են: