ՌԴ-ն Telegram-ի վերաբերյալ հարցեր ուներ Դուրովին, սակայն նրան չի կալանավորել․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Telegram-ի հիմնադրի հետ կապված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանում մեսենջերի գործունեության հետ կապված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր եղել են, բայց նրան այստեղ չեն կալանավորել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում Դուրովի ձերբակալությունը։
«Մեզ մոտ նրան (Դուրով՝ խմբ․) ոչ ոք չի կալանավորել։ Իհարկե, հարցեր եղել են։ Այո, իսկապես, ահաբեկիչներն օգտվում են Telegram ցանցից», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:
Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24–ին։ Գործարարի ձերբակալությունը բազմաթիվ երկրներում հանրային լայն քննադատության է արժանացել։ Ֆրանսիայում Դուրովին կասկածում են տասը իրավախախտումների և քրեական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ կազմակերպված խմբի կողմից անօրինական գործարքներ կատարելու նպատակով առցանց հարթակն օգտագործելուն նպաստելու մեջ։ Նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում: Դուրովին դեռ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։ Օգոստոսի 28–ի երեկոյան Դուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Դուրովը Կրեմլի հետ որևէ բանակցություն և պայմանավորվածություն չի ունեցել. Պեսկով