Մեր մոտեցումը գիլյոտինային չէ. Փաշինյանը ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» մասին

Փաշինյանը վստահեցրեց, որ նշված բոլոր խնդիրները ՀՀ կառավարությանը լրջորեն մտահոգում են, ու դրանք գործադիր իշխանության առաջանահերթություններն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՀԷՑ–ի, «ՎեոլիաՋրի» «Գազպրոմ Արմենիայի» հետ կապված ՀՀ կառավարության մոտեցումը գիլյոտինային չէ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երևանի կոյուղատար ու հեղեղատար համակարգերի համար 1 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել
Նա անդրադարձավ լրագրողի այն հարցին, որ վերջին շրջանում Երևանում հաճախակի են դարձել էլեկտրաէներգիայի, գազամատակարարման անջատումները, ջրերի և կոյուղաջրերի կառավարումը լուրջ խնդիր է։ Արդյոք չի՞ քննակվում ՀԷՑ, «Վեոլիա Ջուր» «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների մենաշնորհների վերացման հարցը և օպերատորների թվի ավելացումը, ինչպես տեղի ունեցավ կապի ոլորտում, որպեսզի լինի մրցակցություն և նորմալ սպասարկում։
Փաշինյանը վստահեցրեց, որ նշված բոլոր խնդիրները ՀՀ կառավարությանը լրջորեն մտահոգում են, ու դրանք գործադիր իշխանության առաջանահերթություններն են։
«Միաժամանակ մեր մոտեցումը գիլյոտինային չէ, թե եկեք խզենք մեր կապերը բոլորի հետ։ Մենք պետք է հասկանանք խնդրի էությունը և համագործակցված, գործընկերային տրամաբանությամբ գնանք խնդիրների լուծմանը»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նա պատմեց, որ գյուղեր կատարած այցերի ժամանակ մարդիկ համատարած բողոքում են էլեկտրաէներգիայի որակից, ընդհուպ մինչև այն, որ էլեկտրաէներգիայի անջատումների արդյունքում տեխնիկան շարքից դուրս է գալիս։
«Կառավարության անդամների հետ այս հարցով լրջագույն քննարկում ենք ունենալու. այնտեղ, որտեղ ի հայտ կգան մեղավորներ, դա կունենա իր հետևանքը, սակայն մեր նկատառումը չէ, որ գնանք գտնենք մեղավոր, հեռուստացույցով ցույց տանք, և անելիքը համարենք ավարտված»,– վստահեցրեց Փաշինյանը։
Ըստ նրա` ՀՀ իշխանությունների նկատառումն է լրջագույն բարեփոխումների ու նեդրումների ճանապարհով լուծել առկա խնդիրները։